Քաղաքագետ. Թուրքերը չեն փոխվել
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ մեկտեղ Հայաստանը պետք է առաջ տանի նաև ՀՀ անվտանգության հարցն ու ԼՂՀ անկախության ճանաչման խնդիրը: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:
Նա ասաց, որ թուրքերի ներողությունը արժեք չի ունենա, եթե այն շաղկապված չլինի տարածքների վերադարձի, փոխհատուցման հարցերի հետ: «Մենք պետք է հստակ ռազմավարության մեջ մտնենք»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը բովանդակային փոփոխության չի ենթարկվել, սակայն ձևական փոփոխություն կա: Միաժամանակ Լ. Շիրինյանն ասաց, որ թուրքերը չեն փոխվել. «Եթե որևէ թուրք չի ասում եկեք Հայաստանը վերադարձնենք հայերին, նշանակում է, որ նրանք ստում են»: