Ռաֆայել Նադալ. «Նախապատրաստական փուլում որոշ խնդիրներ ունեմ»
Աշխարհի 2-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը Մոնտե Կառլոյի մրցաշարի նախաշեմին հայտարարել է, որ իրեն շարունակում է անհանգստացնել ծնկի վնասվածքը:
«Սկզբունքորեն հիմա ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Այժմ ինքս ինձ պետք է փորձեմ ոչ թե նախապատրաստական փուլում, այլ լուրջ մրցակիցների հետ հանդիպումներում: Պիտի տեսնեմ, թե ինչպես եմ ինձ զգում առավելագույն լարվածության պայմաններում: Մրցաշարից առաջ, իհարկե, որոշ խնդիրներ ունեմ: Պետք է հաշվի առնել, որ 15 օր շարունակ չէի կարողանում շարժել ծունկս: Իհարկե, հիմա զգուշանում եմ, բայց եթե հաշվի առնենք իմ վերջին մարզումը, կարծում եմ, ամեն ինչ նորմալ է: Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե ինչ է կատարվում ծնկիս հետ: Անցել եմ բուժման 2 կուրս, ինձ ներարկումներ են կատարել: Հուսով եմ` հողածածկ կորտերում ինձ անհամեմատ լավ կզգամ»,- ասել է Նադալը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա