Նիկոյան. Պետությունը որդեգրել է հարկային արտոնությունները նվազագույնի հասցնելու քաղաքականություն
«Պետությունը որդեգրել է հարկային արտոնությունները նվազագույնի հասցնելու քաղաքականություն: Փոխարենը փոքր բիզնեսի համար բարենպաստ միջավայր կարող են ստեղծել մրցակցային հավասար պայմանները»,-այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` խորհրդարանի նախագահը, համաձայնելով օրենքների հստակ ձևակերպումների անհրաժեշտության հարցում, պարզաբանել է, որ բոլոր խնդիրները չեն կարող ստանալ օրենսդրական կարգավորում, այդ իսկ պատճառով առավել մանրամասն լուծումներ են տրվում ենթաօրենսդրական ակտերով, ինչպես ողջ աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան