Վ.Օսկանյանը տհաճ խոսակցություն Ծառուկյանի հետ չի ունեցել
«Ոչ-ոչ, նման բան չկա»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը խոսակցությունները, թե ԲՀԿ-ին վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տհաճ խոսակցություն է ունեցել ու հրահանգ ստացել մեղմացնել հայտարարությունների տոնայնությունը արձագանքեց Վ.Օսկանյանը:
Նա արդեն դռան մոտ էր, երբ շրջվեց ու ևս մեկ անգամ նշեց` նման բան չի եղել ու չկա: Ի դեպ, Վ.Օսկանյանը հերքեց նաև այն տեղեկատվությունը, թե ցանկություն ունի նախագահ դառնալ. «Սա դեռ խորհրդարանական ընտրություններ են»,- արձագանքեց նա լրագրողի հարցին: