Վարչապետն անդրադարձել է Աշոտյանի հրամանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինքը քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնից Սուրեն Զոլյանին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հեռացնելու մեջ:
Տիգրան Սարգսյանը պատասխանեց, թե ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, գոյություն ունի նորմալ, օրինական դաշտում հարցերի լուծման հնարավորություն, և կարծիք հայտնեց, որ հարցը այդ դաշտում էլ կքննարկվի:
Օրինակա՞ն է Աշոտյանի հրամանը, հարցին ի պատասխան կառավարության ղեկավարն ասաց. «Եթե անօրինական է, ապա համապատասխան մարմինները դրա գնահաականը կտան»:
Հիշեցնենք, որ երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Սուրեն Զոլյանին երկու խիստ նկատողություն հայտարարելուց հետո նրա պայմանագիրը լուծված համարելու որոշում կայացրեց:
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից քիչ առաջ հայտնեցին, որ ելնելով 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանի շուրջ համալսարանում ստեղծված իրավիճակից՝ ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը չեղյալ է հայտարարել ս.թ. ապրիլի 18-20-ը ներառյալ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն իր գործուղումը՝ «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով կայանալիք գիտաժողովին մասնակցելու վերաբերյալ:
Նախորդող հրապարակում`
Աշոտյան-Զոլյան. Այսօր պետք է սպասել նոր զարգացումների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան