«Ժառանգությունն» էլ դուրս եկավ միասնական շտաբի ֆորմատից
Հայաստանի քաղաքագետների միությունում այսօր կայացած քննարկման ժամանակ, որը նվիրված է միասնական շտաբի աշխատանքներին պարզվեց, որ «Ժառանգությունը» թերևս հետագայում չմասնակցի այդ ֆորմատին:
ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ երեկ հանդիպել է համանուն կուսակցության նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանի հետ և վերջինս նման բան իրեն չի ասել: Այսինքն` «Ռուբեն Հակոբյանը պարզապես իր կարծիքն է արտահայտել, ոչ թե կուսակցության որոշման մասին»,- հայտարարեց նա:
Այդուհանդերձ նշենք, որ այս պահին ընթացող նիստի աշխատանքներին «Ժառանգության» ներկայացուցիչը բացակայում է:
Այստեղ են ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ու Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ու Սպարտակ Սեյրանյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Այսօրվա նիստում քննարկվելու ու հաստատվելու է միասնական շտաբի կազմը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները