Սերժ Սարգսյան. Ողջ Հայաստանը պետք է աշխատի ժամացույցի նման, բայց այնպիսի ժամացույցի, որն հոգի ունի
«Մենք Հայաստանի ժողովուրդն ենք, ունենք անելիք այս հողի վրա, և ունենք ասելիք այս աշխարհին: Մենք հայտարարում ենք, որ մեր ծրագրերը միայն այսօրվա և վաղվա համար չեն: Դրանք երկարաժամկետ ծրագրեր են և հետապնդում են հեռահար նպատակներ», - Վայք քաղաքում հանդիպելով ընտրողների հետ, հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի խոսքով` ծրագրեն արդեն մշակված են և ընթացքի մեջ են, արդեն կան տեսանելի արդյունքներ:
«Տարածքների համաչափ զարգացման ուղղված քայլերը, ենթակառուցվածքների զարգացումը և գյուղատնտեսությանն ուղված աջակցությունը, գործարար միջավայրի բարելավումը բերելու է մեր կյանքի և աշխատանքի նոր որակի թե բոլորի և թե յուրաքանչյուր անհատի համար»,-նշեց նախագահ Սարգսյանը, խոստովանելով, որ կան նաև որոշ ներքին օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ: «Սուբյեկտիվ կոչվածը հենց այն է, որը մեզնից է կախված` հասարակության բոլոր խավերից», - ասաց ՀՀԿ առաջնորդը:
«Ոչ մի արգելք կամ հիմնախնդիր չի կարող կասեցնել ժողովրդի դարավոր ընթացքը` ապրելու, արարելու, Նորավանքի նման գլուխգործոցներ արարելու կամքն ու կարողությունը: Մեր պատմության երկար ոլորաններում մենք այնպիսի իրավիճակներ ենք հաղթահարել, որ ներկա կենցաղային խնդիրները գրեթե ոչինչ են դրանց հանդեպ, բայց դա չի նշանակում, թե կենցաղը երկրորդական է: Մեր բոլոր հիմնախնդիրները, այդ թվում նաև կենցաղային հարցերը լուծելի են, և մենք առաջարկում ենք ձեզ լուծումներ և փոփոխություններ», - ասաց նախագահ Սարգսյանը:
«Այսօր մենք ուժ էլ ունենք, հարգանքն էլ, բայց մեզ ավելին է պետք. Ավելի մեծ ուժ, ավելի մեծ հեղինակություն` տարածաշրջանում և աշխարհում, որովհետև մեր ասելիքն է մեծ, մեր նպատակներն են վեհ», - ընդգծեց ՀՀ նախագահը, նշելով, որ Հայաստանի հասարակությունը համախմբվելու և ավելի վստահ լինելու կարիք ունի: «Կազմակերպվածության պակասը, անբարեխղճությունն ու թափթվածությունը պետք է այլևս բացառենք բոլոր ոլորտներում: Հայաստանում տեղի են ունենում խորը փոփոխություններ, և այդ գործընթացում չկան մանրուքներ: Ողջ Հայաստանը պետք է աշխատի ժամացույցի նման, բայց այնպիսի ժամացույցի, որն հոգի ունի», - ասաց Հանրապետության ղեկավարը, շեշտելով, որ յուրաքանչյուրը պետք է իմանա իր դերն ու անելիքը:
Կոչ անելով գնալ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններին, նախագահ Սարգսյանը հորդորեց այնպես ընտրություն կատարել, որ հետընտրական շրջանում համերաշխության ոգին պահպանվի: «Ընտրությունները կենաց ու մահվան խնդիր չեն, ուղղակի չափազանց կարևոր հանգամանք են: Ուզում եմ, որ մայիսի 6-ից հետո մեր երկիրը լինի ավելի համերաշխ, որ բոլոր քաղաքացիները վստահեն իրենց իշխանություններին, ավելանա հավատը: Մենք պարտավոր ենք հավատալ», - նշեց ՀՀ ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա