Մարիա Շարապովա. «Ես չեմ փոխել սանրվածքս, դա կեղծամ էր»
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան որոշել է հանգստացնել իր երկրպագուներին, ովքեր անհանգստացել էին, որ Մաշան կտրել է մազերն ու փոխել իմիջը: Թեև դա թենիսիստուհու զուտ անձնական գործն է, սակայն այն մեծ քանակությամբ նամակները, որոնք նա ստացել է իր էլեկտրոնային փոստին, արդեն սկսել են անհանգստացնել հենց իրեն` Շարապովային: Նա հայտարարել է, որ չէր էլ կարող ենթադրել, թե իր սանրվածքի պատճառով այդքան աղմուկ կբարձրանա: Այս մասին գրում է gotennis.ru-ն:
«Երբ ես հրապարակեցի իմ նկարները, որոնցում կարճ մազերով էի, չէի կարող նույնիսկ ենթադրել, որ այսպիսի աղմուկ կբարձրանա: Իմ շատ սիրելի ընկերներ, ես երբեք էլ չեմ մտածել մազերս կտրելու մասին: Այնպես որ, հանգիստ եղեք: Մազերս մնացել են նույն երկարությամբ և ես նույն շիկահերն եմ: Պարզապես օրեր առաջ մենք ֆոտոնկարահանում անցկացրեցինք և փորձարկեցինք մի շարք սանրվածքներ` թե երկար, թե կարճ մազերով: Եվ դա, իհարկե, կեղծամ էր»,- ասել է Շարապովան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա