Կոալիցիոն գործընկերական հանդիպում
«Երկիր»-ի տեղեկություններով` հերթական ոչ պաշտոնական հանդիպումն է տեղի ունեցել կոալիցիոն ուժերի ղեկավարների միջև: Կողմերը պայմանավորվել և հստակեցրել են ընտրակաշառքը բաժանելու մեխանիզմները և, որ, ամենակարևորն է, ճշտել են «քարտեզը»: Համաձայն պայմանավորվածության, եթե տվյալ ընտրատարածքը տրվել է որևէ կոալիցիոն ուժի, ապա հակառակորդները չպետք է գումար բաժանեն: Այսպես` այլևս ՀՀԿ-ն չպետք է խփի ԲՀԿ-ին, և հակառակը, իսկ ՕԵԿ-ին հորդորել են նույն ոգով և եռանդով շարունակել մուրաբա բաժանելը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները