Ս. Զոլյան. «Վիկտոր Սողոմոնյանն իմ լավագույն ուսանողներից է եղել»
«Խոսակցությունները, թե իմ մեջքին կանգնած է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, թե իմ, թե իր համար ծիծաղելի կլինեն»,- ասուլիսում հայտարարեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը` անդրադառնալով այն հարիցն, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ, կապում են նման խոսակցությունների հետ:
Նա ասաց, որ Վ. Սողոմոնյանն իր լավագույն ուանողներից է եղել, լինելով երկրորդ նախագահի մամլո խոսնակը, միաժամանակ եղել է համալսարանի խորհրդի նախագահը ու միասին շատ լավ աշխատել են: Այժմ Վ. Սողոմոնյանը, ըստ Ս. Զոլյանի, դոկտորականի վրա է աշխատում, որը իր թեման է ու այս ամենի պատճառով արդեն երկու շաբաթ է, չի կարողանում կարդալ, որ ուղարկի գրախոսության: Նրանք պատրաստվում են հրապարակել այդ աշխատանքը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն խոսակցությունները, որ իրեն աշխատանքից ազատելու «թիկունքում կանգնած է վարչապետը, ով լինելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբարձուների խորհրդի նախագահը, ցանկանում է Բրյուսովի անվան համալսարանը միավորել Մանկավարժական համալսրանաի հետ», Ս. Զոլյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, բայց ներկայացրեց մի հրաման, որի մասին գերադասել է լռել:
«Երեք տարի առաջ համալսարանի գործունեությունը արհեստականորեն սահմանափակող մի հրաման է արձակվել, որը մեր լուրջ դիմադրության արդյունքում կասեցվեց հենց նախարարի կողմից: Ըստ այդ հրամանի, բուհի «Լեզվաբանություն» ու «Լեզվաբանություն և մշակութային հաղորդակցություն» մասնագիտություններ զրկվում էին լիցենզիայից, որի հետևանքով բուհի 4000 հոգանոց կոլեկտիվից կմնային մոտ 400-ը, իսկ այս դեպքում անիմաստ կլիներ պահել բուհը: Բացի այդ, եթե իրականացվեր այդ ծրագիրը, ապա բուհը պետք է տուգանքներ վճարեր չլիցենզավորված գործունեության համար: Իսկ քանի որ ի վիճակի չէր լինի վճարեր այդ տուգանքները, պետք է վաճառվեր»,- մանրամասնեց Ս. Զոլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան