ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողով`ամփոփվեց ակադեմիայի 2011թ. գիտական գործունեության արդյունքները
Այսօր տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, գիտնականներ, ԳԱԱ-ի արտասահմանյան ղեկավարներ:
Ժողովի ժամանակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընթերցեց ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդի ողջույնի խոսքը:
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ԳԱԱ-ի 2011թ. գիտական գործունեության արդյունքները և ներկայացրեց գիտության ասպարեզում առկա խնդիրները և գիտության զարգացման առաջնահերթությունները:
Ռ.Մարտիրոսյանը իր ելույթում հատուկ ուշադրություն դարձրեց 2011թ-ին ՀՀ ԱԺ կողմից «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որով հստակեցվեց ԳԱԱ կարգավիճակը` որպես պետական լիազորված մարմին: ՀՀ կառավարության կողմից հաստատվել է նաև ակադեմիայի նոր կանոնադրությունը, որն ապահովում է ակադեմիական կյանքի դեմոկրատացում, ակադեմիայի վարչական մասի կազմավորման գործընթացին ինստիտուտների գիտաշխատողների մասնակցություն, հնարավորություն է տալիս նրանց զբաղվել ձեռնարկատիրական լայնածավալ գործունեությամբ, առևտրայնացնել գիտական արդյունքների կիրառական մասը:
Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ԳԱԱ համակարգում գիտաշխատողների թեմաներին, իրականացված աշխատանքներին, համակարգի խնդիրներին, առանձին բաժինների գործունեությանը:
Նշվեց, որ 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 64 ակադեմիկոս և 61 թղթակից անդամ, որոնցից 34 ակադեմիկոս և 30 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս: ԳԱԱ համակարգի աշխատողների ընդհանուր թիվը 3974 է, այդ թվում` 2409-ը գիտական աշխատողներ են, որոնցից 332-ը` գիտության դոկտոր, 1230-ը` գիտության թեկնածու: Ռ.Մարտիրոսյանի խոսքերով` երիտասարդ գիտնականների պատրաստման գործում մեծ դեր է կատարում ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնը: Նախորդ տարում ասպիրանտուրայում պետական պատերով սովորորում էր 167 ասպիրանտ, մագիստարտուրայում` 1078 մագիստրանտ:
Անդրադառնալով սոցիալական խնդիրներին, Ռ.Մարտիրոսյանը կարևորեց, որ ՀՀ նախագահի աջակցությամբ երիտասարդ գիտաշխատողների համար 200 բնակարան ունեցող բնակելի շենք է կառուցվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան