«Առաջին լրատվականը» ամենից շատ լուսաբանել է ՀՀԿ-ին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունների ու ռադիոների մոնիթորինգի առաջին շաբաթվա արդյունքները:
Ըստ այդմ, նշեց նա, «Առաջին լրատվականի» եթերում ամենից շատ լուսաբանվել է Հանրապետական կուսակցությունը, նույն պատկերը նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական եթերի առումով` առաջատարը ՀՀԿ-ն է: Երկրորդը լուսաբանման առումով Հայ Ազգային կոնգրեսն է, երրորդ տեղում «Ժառանգությունը»:
Առանձին հեռուստաընկերությունները ներկայացնելով, ՀՌԱՀ նախագահը ներկայացրեց «Երկիր մեդիա»-ի «Երկիրն այսօր» թողարկումներում լուսաբանվող քաղաքական ուժերի դասավորվածությունը, ըստ որի առաջատարը Դաշնակցությունն է, իսկ երկրորդ-երրորդ տեղերում ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն են: «Բարգավաճ Հայաստանը» «Երկիր մեդիա»-ում լուսաբանման առումով չորրորդն է:
Հասկանալի է, որ «Կենտրոն» հ/ը եթերում առաջատարը ԲՀԿ-ն է, Հ2-ում առաջին տեղում ՀՀԿ-ն է, իսկ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կիսում են երկրորդ տեղը:
Համեմատաբար քիչ է լուսաբանվել քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքը «Շանթ»-ի եթերում, թեև «Հորիզոնն» ամենից շատ անդրադարձել է «Ժառանգությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում