Արմեն Աշոտյանի պարզաբանումներն այնքան էլ չգոհացրեցին բրյուսովցիներին
Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանց խնդրանքով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց այն բոլոր իրավական խախտումները, որոնք կատարել է համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը ու ազատվել աշխատանքից:
Առաջին նկատողության հետ կապված նա ասաց, որ ինքը նպատակահարմար չի գտել ու այդ մասին հայտնել է, որ Սուրեն Զոլյանը մեկնի Ստրասբուրգ որպես փորձագետ, քանի որ մարտի 20-ից համալսարանում ստուգումներ էին իրականացվելու, իսկ նա մարտի 19-ին պետք է մեկներ: «Նա դիմել է գործուղման մեկնելու առաջարկով, մերժել եմ իրավական հիմքերով: Նա արհամարհել է մերժումը, մեկնել է ու նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, որի իրավունքը, Հայաստանի օրենսդրությամբ, նույնպես չուներ»,- ասաց նախարարը, ապա պատասխանելով այն դիտարկմանը, թե կառավարությունն իրավունք չունի խոչընդոտել փորձագետի աշխատանքը, Ա. Աշոտյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը ճշտված էր, հաստատված արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ:
Ինչ վերաբերում է երկրորդ նկատողությանը , նախարարն ասաց, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ համալսարանում կատարվել են մի շարք խախտումներ: Նա կանգ առավ հատկապես այն կետի վրա, որ խախտումներ են հայտնաբերվել, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետևանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ, անգլերեն լեզու և երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ»:
«Դիպլոմներում նշված է մասնագիտությունը, որը կառավորության կողմից սահմանված մասնագիտությունների ցանկում չկա: Կամ նշված է մասնագիտություն ու կողքը փակագծի մեջ պարզաբանում, իսկ պետական նմուշի դիպլոմում պարզաբանում չպետք լինի»: Նա նաև ընդգծեց, որ այդ դիպլոմները վավեր են համարվում, քանի որ պետության մեղքն է եղել:
Ուսանողի այն հարցին, թե ինչո՞ւ են հենց իրենց բուհում սկսել ստուգումներ, ոլորտի պատասխանատուն ասաց, որ իրենք ստոգումներ են իրականացնելու բոլոր բուհերում, իսկ քանի որ Բրյուսովի համալսարանի վերաբերյալ շատ են եղել բողոքները, սկսել են հենց այդտեղից: Ի դեպ, նկատենք, որ Աշոտյանի այս դիտարկման հետ` Բրյուսովի համալսարանի վերաբերյալ շատ են եղել բողոքները, ուսանողները չհամաձայնվեցին: Նրանք համաձայն չէին նաև այլ բացատրությունների, դիտարկումների հետ:
«Երկու խիստ նկատողություններից հետո պետական ոչ առևտրային կազմակերպութունների մասին օրենքով լիազոր մարմինը` տվյալ դեպքում կրթության և գիտության նախարարությունը, իրավունք ունի դադարեցնել գործատուի` տվյալ դեպքում Սուրեն Զոլյանի հետ կնքած աշխատանքային պայմանգիրը , ինչը որ արվել է»,- նշեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին