Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անվանումից հանվելու է «լեզվաբանական» բառը
Բոլոր այն շահարկումները, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը միանալու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին, անհեթեթություններ են, անազնիվ են: Համալսարանն ունի անցյալ, ներկա ու սեփական առանձին պատմությունը, որը կերտելու է: Բրյուսովի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Ես գիտեմ այդ խուսակցությունները տարածողներին, որպեսզի անհնազանդություն առաջացնեն ուսանողության մեջ ու լարում ստեղծեն»,- ասաց նախարարը:
Ա. Աշոտյանը նշեց, որ մեկ ամիս առաջ իր մոտ է գնացել բուհի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ու միասին քննարկել են համալսարանի կանոնադրության փոփոխության ու ապագայի հարցերը: Առաջարկվել է համալսարանի անունից հանել «լեզվաբանական» բառը, «քանի որ ավելի մեծ բուհ է, հումանիտար բուհ է, քան միայն լեզվաբանական», նաև կանոնադրական փոփոխությունները բուհին կտա տնտեսվարման, ֆինանսական ազատություն: «Ռեկտորը փոխվելու է և այդ գործընթացը շարունակվելու է»,- լրագրողներին ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան