Աշոտյանն այս պահին ելույթ է ունենում Բրյուսովի համալսարանի բակում (լուսանկարներ)
Ինչպես երեկ խոստացել էր, այսօր ժամը 15-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացավ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան` հանդիպելու բուհի ուսանողներին, պատասխանելու նրանց հարցերին:
Ուսխորհրդի անդամներն առաջարկեցին հանդիպումն անցկացել բուհի դահլիճում, հավաքված ուսանողների մեծ մասը դեմ էր այս տարբերակին: Նրանք բակում բարձրախոսներ էին տեղադրել` ակնկալելով, որ նախարարը բացօթյա կպատասխանի իրենց հարցերին:
Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, Աշոտյանը բարձրացել է դահլիճ, խոսքը սկսել այնտեղ: Սակայն դա այնքան էլ երկար չի տևել: «Արդարություն», «իջիր», «Զոլյան» բցականչություններով ուսանողների հոծ բազմություն բարձրացել է դահլի` առաջարկելով, նախարարը խոսի դրսում: Երկար համոզելուց հետո նախարարը տեղի է տվել:
Այս պահին նա պատասխանում է ուսանողների հարցերին:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հրամանով Երևանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին երկու անգամ խիստ նկատողություն հայտարարվեց, ինչից հետո նախարարի որոշմամաբ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվեց: Զոլյանը նախարարի առաջին հրամանանն արդեն վիճարկել է դատարանում:
Զոլյանին աջակցության ակցիա են երեկ իրականացրել ուսանողները:
Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան