Բրյուսովի ուսանողները շարժվում են դեպի ոստիկանություն (լուսանկարներ)
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի բակում հավաքված ուսանողներն այժմ «Նարեկ, Նարեկ» բացականչություններով շարժվում են դեպի ոստիկանության շենք:
Ուսանողների հարցերին պատասխանոց ԿԳ նախարարին ուսանողները հայտնեցին, թե ոստիկանները տարել են ակտիվիստ ուսանողներից մեկին` Նարեկ անունով: Աշոտյանն ասաց, թե ոչնչից տեղյակ չէ, որևէ մեկնաբանություն տալ չի կարող:
Վերջում Աշոտյանը հետաքրքրվեց , թե ինչ է ուսանողի ազգանունը, պատասխանեցին` Սամսոնյան:
Ոստիկանությունից հայտնեցին, թե ահազանգ են ստացել, թե ինչ-որ մեկը կռիվ է հրահրում, ինչից հետո հրավիրվել է ոստիկանություն` բացատրություն տալու: Հանգամանքները պարզվում են:
Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ