Բրյուսովի ուսանողները խնդրում են նախարարին վերադարձնել իրենց ռեկտորին. Նախարարն էլ մատնանշեց վերադարձի երկու տարբերակ
«Ես ունեցել եմ Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու բոլոր հիմքերը: Նա կարող է ռեկտորի պաշտոնի վերադառնալ երկու ճանապարհով` եթե դիմի դատարան նաև իմ երկրորդ նկատողության ու ազատման հրամանի գործով ու դատարանը վճիռ կայացնի նրա օգտին և երկրորդ` լինելու են ռեկտորի նոր ընտրություններ, եթե նա մասնակցի ու ընտրվի»,- Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ի պատասխան ուսանողների խնդրանքին, որ վերադարձնեն իրենց ռեկտորին:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու խիստ նկատողությունից հետո Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքային պայմանագիրը լուծված համարեց: Զոլյանը նկատողություններն ու ազատման հրամանը համարում է հակաօրինական ու դիմելու է դատարան: Նա առաջին նկատողության հայցով արդեն դիմել է դատարան:
Ա. Աշոտյանը կոչով դիմեց բուհի ուսանողներին, որ իրենք էլ դիմեն Ս. Զոլյանին` երկրորդ նկատողության ու ազատման դիմումի հարցերով կրկին դիմի դատարան: «Եթե ընդդիմախոս կողմը վստահ է իր կողմից ներկայացվող իրավական փաստարկների մեջ, թող օր առաջ դիմի դատարան: Ես պատրաստ եմ ընդունել դատարանի ցանկացած որոշում: Մնացյալ բոլոր փորձերը` շանտաժ, ուսանողների շրջանում լարվածության ստեղծում, ցույց են տալիս, որ նախարարությունը կայացրել է իրավական տեսակետից օրինական որոշում, այսինքն` ընդդիմախոս կողմը վիճարկելու համար գիտակցում է սեփական փաստերի թուլությունը, այդ պատճառով էլ երկրորդ հրամանով ու գործի ազատման հետ կապված դեռ չի դիմել դատարան»,- ասաց Ա. Աշոտյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Ս. Զոլյանը լավ է աշխատել: Ուսանողի այն դիտարկմանը, թե լավ աշխատելն ու ուսանողների խնդրանքը չի կարող «փակել այն խախտումները», որոնց պատճառով ազատվել է ռեկտորը կամ նախարարն ուղղակի ների, Ա, Աշոտյանը նախ պատասխենց, որ Ս. Զոլյանը նման ցանկությամբ չի գնացել իր մոտ ու չի ասել` «սխալվել եմ, կներեք, այլ դրա փոխարեն ավելի շատ փորձել է տանել հրապարակային դաշտ, քան գործնական»: «Ցավոք սրտի»,- ընդգծեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են