Կանադա պետք է տեղափոխվեր 43 տոննա հաշիշ
Կանադա ուղարկվելու համար նախատեսված հաշիշը` 43 տոննա, 860 մլն դոլարի ընդհանուր արժեքով, առգրավվել է: Կանադական ոստիկանության ներկայացուցիչը իրավապահների Gazette-ին հայտնել է, որ թմրանյութի այդ խմբաքանակը կբավարարեր Կանադայի ողջ բնակչությանը:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հանցավոր գործողությունները մեկնարկել են դեռևս 2009թ-ին, երբ Մոնրեալի ու Գալիֆաքսի նավահանգիստներում հայտնաբերվել է թմրանյութի առաջին խմբաքանակը: Նշվում է, որ տվյալ քաղաքներ ուղարկելու համար նախատեսված հաշիշի խմբաքանակներ հայտնաբերվել են Պակիստանում, Բելգիայում և Իտալիայում:
Իրավապահների գործողությունների արդյունքում կանադական ոստիկանությունը ձերբակալել է Մոնրեալի ութ բնակչի, որոնց մեղադրանք կառաջադրվի թմրանյութ ներկրելու, պահելու և վաճառելու համար: