Գ. Մելիքյան. ՀՀՇ վարչության նախագահը՝ ԲՀԿ մամուլի խոսնակ
«Շնորհավորում եմ մեր կոալիցիոն գործընկերոջը. ԲՀԿ-ն ի դեմս ՀՀՇ վարչության նախագահի, նոր մամուլի խոսնակ ունի»,- մեկնաբանելով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Ա. Մանուկյանը մասնավորապես ասել էր. «ԲՀԿ-ն ուժ է, որը պայքարում է կեղծիքների դեմ և փորձում է դառնալ ինքնուրույն քաղաքական ուժ, անկախանալ Հանրապետականից: Իսկ Ռոբերտ Քոչարյանը նրանց հետ կապ չունի, այսպիսի քաղաքական գործիչ Հայաստանում չկա, ունեմ հստակ փաստեր, որ այդ մարդը որևէ քաղաքական ուժերի չի կպնի և ոչ մի ուժ չի ցանկանում նրա հետ աշխատել` և արտահայաստանյան, և հայաստանյան»:
Կարդացեք նաև` ՕԵԿ-ին «քցելու» են. ասաց Արամ Մանուկյանը և գովեց ԲՀԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են