Հարցազրույցներ 20:10 19/04/2012

ԲՀԿ-ական պատգամավոր. «Ակազը վայեցա» մեր ժողովրդից ստոր ժողովուրդ, վայթե, չլինի»

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Նախկին «Գարուն» կարի արտադրամասի աշխատակիցները մարտի 14-ին հայտարարած գործադուլից հետո խուսափում են խոսել որևէ լրագրողի հետ: Պատճառն, ըստ ամենայնի, վերջիններիս հրավիրած պիկետից հետո ղեկավար կազմի մասին եղած որոշ հրապարակումներն են:

Չճշտված տեղեկությունների համաձայն՝ պիկետին ներկա գտնված լրագրողների ներկայությունից կաշկանդված Գոհար Ենոքյանի անմիջական հրահանգով հաջորդ օրն իսկ որոշ բանվորներ ազատվել են աշխատանքից (կասկածվել են լրագրողներին պիկետի մասին տեղեկություն տրամադրելու համար):

Նախընտրական շրջանում ավելորդ լարվածությունից խուսափելու համար հենց տեղում՝ լրագրողների և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ դեռևս գործող պատգամավոր «Գարուն» կարի ֆաբրիկայի սեփականատեր Գոհար Ենոքյանը և տնօրենը՝ սփյուռքահայ Քրիստիան Գելիջին խոստացել են վերանայել աշխատակիցների աշխատավարձերի հարցը:

Գործադուլից մեկ ամիս անց փորձեցինք պարզաբանումներ ստանալ գերմանահայ պարոն Գելեջիից, արդյո՞ք վերանայվել է ֆաբրիկայի՝ 12-15000 դրամ աշխատավարձ ստացող բանվորների բողոքը, սակայն վերջինիս հեռախոսն անջատած էր, բանվորներից որևէ մեկի հետ չհաջողվեց խոսել, քանի որ հասկանալի պատճառներով նրանք խուսափում էին պատասխանել մեր հարցերին:

Միակ «գործով վկան» այս դեպքում ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանն էր, ում հավաստիացնելով, որ ԲՀԿ-ի մասին հարցեր չենք ուղղելու, համոզեցինք պատասխանել մեր հարցերին:

Նշենք, որ Գոհար Ենոքյանն այս դեպքում իրեն պատասխանող կողմ չի համարում այն պատճառով, որ ինքն իր խոսքով հանդիսանում է «Գարուն» կարի արտադրամասին սեփականատերը, և որ իբր վարձակալ Գելենջին է պատասխանատու այդ ամենի համար:

Բայց չեզոք դիրքում այս ամենին հետևող Տիկին Գոհարը ակամայից տվեց մեզ այնքան սպառիչ պատասխան, որ դա կարող էր առնվազն անել ոչ թե ինչ-որ ֆաբրիկայի դժգոհ աշխատակիցների ճակատագրով մտահոգ պատգամավորը, այլ ոչ ավել ոչ պակաս գլխավոր մեղավորը:

«Այսօր 6-7 լրագրող են զանգահարել: Ի՞նչ ա եղել որ: Գելեջին Հայաստանում է, երեկ է եկել: Գործադուլի հաշվո՞վ եք ուզում նրա հետ խոսել: Մարդիկ նորմալ աշխատում են: Երեկ մի մեքենա բարձեցին պատրաստի արտադրանքը գնաց, այօր հաջորդ մեքենան հումք ա բերել՝ նոր պարտիայի համար: Բանվորները բոլորն էլ աշխատում են: Ով էլ չի ուզեցել աշխատի՝ ազատվել-գնացել է», մեզ հետ զրույցն այսպես սկսեց Գոհար Ենոքյանը:

-Ասում են, իրականում մի քանիսին ազատել են աշխատանքից միայն այն պատճառով, որ իրենց գործադուլի մասին տեղյակ են եղել լրագրողներ ու հաջորդ օրը Ձեզ համար ոչ հաճելի հրապարակումներ են լույս տեսել:
-Դե չգիտեմ, որ տենց ա, էդ հարցերը իրա հետ զանգեք պարզեք: Ես կարող եմ ասել, որ ֆաբրիկան նորմալ իրա հունով աշխատում ա:

-Բայց ֆաբրիկան միշտ էլ իր հունով աշխատել է, և բանվորների բողոքը ֆաբրիակայի աշխատել-չաշխատելու համար չէր, այլ այն բանի, որ իրենք իրենց աշխատանքի դիմաց նորմալ չեն վարձատրվել և ոչ ճիշտ ժամանակին: Ասում էին՝ ստացել են ընդամենը 15.000 դրամ:
-Էդ հիմարություն են դուրս տվել: Ես հետո հետաքրքրվեցի իմացա, «ակազը վայեցա» մեր ժողովրդից ստոր ժողովուրդ «վայթե չլինի»: Դա հունվար ամսվա մասին է խոսքը եղել, որքանով ես իմացա, էդ մարդը դեկտեմբերի 29-ից արձակուրդ ա ձևակերպել հունվար ամսի մինչև 17-ը: Էդ մարդը լավություն ա արել, քանի որ արձակուրդային են ստացել, անմիջապես տվել է դեկտեմբերի 29-ի կողմերը, որ մարդիկ նորմալ իրենց Նոր տարին անեն: Որից հետո 17-ին եկել են աշխատանքի էնտեղ մինչև ամսվա վերջ ընդամենը մի 8 օր աշխատանքային մաքսիմում եղել, 10 օր լավագույն դեպքում:

-Ուրեմն գործադուլավորները արձակուրդի համար էին այդքան աղմկում, դժգոհում:
Կնշանակի այդ 300 բանվորներն էլ այդքան անգրագե՞տ էին, անտեղյա՞կ էին, չէի՞ն հասկանում , որ իրականում այդքան քիչ վարձատրվել են և դա արձակուրդային է:
-Դե սխալ են իրենք իրենց հաշվարկներն անում: Էդ ինչ-որ ստանում-ուտում են վռազ մոռանում են: Էլ չեն ասում, որ դա հունվարի արձակուրդայինն ա: Հունվարի փողը դուք ստացել են դեկտեմբերի 29-ին:Վերջապես եթե դուք 8 օր եք աշխատել, կարո՞ղ ա էդ մարդը էդ 8 օրվա համար 80.000 պիտի տար իրանց՝ առավել ևս, որ հատաքանակ էլ չեն ապահովել:Ինչքան ես գիտեմ, ահագին փող ինքը իրա ֆոնդից ա ավելացրել բանվորներին, որ էդքան շատ քիչ չլինի: Բայց եթե ինքը բանվորների կատարածը հաշվի առներ, սկի 15-20000 էլ իրանք չէին ստանա:Չնայած` ես ինչ եմ խառնվում, ես պռոստը էդքանը տեղյակ եմ, ասում եմ (տիկին Ենոքյանն ժամանակ առ ժամանակ հակասում է ինքն իրեն, քանի որ ինքն ընդամենը գործարանի սեփականատերն է, ով վարձակալությամբ է տվել արտասահմանցուն և հետևաբար այդքան տեղեկացված չէր կարող լինել,-Panorama.am): Լավ էլ գիտեք`  Գելեջիի համարը ես իրեն չեմ մեղադրում , ինքը ճիշտ է վարվել: Թող բանվորությունը մի քիչ արագաշարժ լինի, թող աշխատի ու ստանա:

-Եթե աշխատողներից դժգոհում է ինչու՞ չի ազատում նրանց:
- Չինացիները էս նույն բանն անում են ավելի արագ, 3 անգամ ավել են հատաքանակ տալիս: Դրա համար էդ երկիրը ծաղկում ա, մենք էլ գնում ենք …..հիմա ասել էի որտեղ..

-Տիկին Ենոքյան, իրականում խնդիրը լուծվե՞ց ի վերջո, ուզում եք ասել 300 հոգին էլ չի՞ հասկացել, որ խնդիրն իրենց մեջ է:
-Այստեղ անգրագիտության հարցը չի: Եթե մի հատ էլ տենց հարց տաս, ես հենց հիմա կդնեմ տրուպկան: Ես մարդկայնորեն բացատրեցի այն, ինչ որ գիտեի:
Ձեզանից մի վիժավածք ստատիա էր գրել էր, որ Ենոքյանը նոր օմբուդսմեն է դուրս եկել… Այ վիժվածքներ, եթե դուք պատգամավորին տեսնում եք ժողովրդի պաշտպան, նրա կողքին կանգնող, ճիշտ ու սխալը տարբերող, բա ես էդ նույն գործը արեցի էնտեղ: Օբուդսմենը ո՞րն ա: Գիտեք սենսացիա՞ եք անում: Ամոթ է, մի քիչ նամուս ունեցեք, ճիշտն էլ գրեք: Բա եթե բանվորները դուրս են եկել բակ, գոռում ու լացում են, ես պատգամավոր էի, գնայի մտնեի իմ կաբինետ ու ընդհանրապես չմասնակցե՞ի, բա ավելի խայտառակ բաներ չէի լսի՞ հետո իմ մասին:

-Բայց իրականում աշխատավարձերը բարձրացրի՞ն, կարծեմ հենց պիկետի ժամանակ Ձեր ներկայությամբ Գելեջին խոստացել էր 5 տոկոսով աշխատավարձերի վերանայեր:
-Վերանայել ա, ավելացրել ա աշխատավարձերը, որքանով ես ինֆորմացիա ունեմ: Իսկ ինձ բնական ա, հետաքրքրում է էս ֆաբրիկայի աշխատանքը, քանի որ ընդեղ 500 հոգի մարդ է աշխատում, վսյո տակի սա մեծ գործ ա անում, էս տղեն: Էսօր որ թողեց գնաց 500 հոգի սոված են ման գալու, որովհետև չկա էդքան աշխատատեղ, որ ամեն մեկը գնան 80.000-180.000 դրամ փող ստանան: Էնքան ներվայնացածա Գելեջին, որ նույնիսկ ասումա ես թողելու եմ ու գնամ ստեղից, եթե ինձ չեն կարում հասկանան էնքան սոված-ծարավներ կան կգնա ու նրանց հետ կաշխատի իրան պետք ա…
Ճիշտ ա, քիչ ռոճիկով չի լինում աշխատել, ընտանիք պահել չի լինում, չի հերիքում 40000-ն էլ փող չի, 50000-ն էլ փող չի, բայց քանի որ իրանք էդ էլ չունեն, գտնում են որ ավելի լավ ա, գոնե դրանով աշխատեն (մինչ այդ Տիկին Գոհարը պնդում էր , թե 80.- 180.000 դրամ են ստանում,-Panorama.am): Էս 2-3 ամիսն է իրա մոտ դժվարություններ են եղել պատվերների հետ կապված, իրա հետ խոսեք, ինքը ձեզ կբացատրի, ես ինչի ՞ եմ իրա տեղը պատասխանում:

-Այսուհետ Դուք մանդատ չեք ունենալու, ասում էիք ՝որպես պատգամավոր եք գործադուլավորների կողքին կանգնել: Կնշանակի մանդատազուրկ եղած շրջանում, եթե նույն կոլեկտիվը կրկին խնդիրների առաջ կանգնի, Դուք չե՞ք կանգնի նրանց կողքին, չե՞ք միջամտի:
-Ինչ ապուշ բան ես խոսում …ամոթել ա, մարդու կյանքն ու կենսագրությունը պատգամավորությունով չի:
Ես որ պատգամավոր էի, էսօրվա պատգամավորները երևի կարճ պլեչիկով շալվար էին հագնում… դե ծիծաղա… որովհետև դու հլը երեխա ես: Ես մարդ եմ եղել, ղեկավար եմ եղել, ես հայ եմ, սրտացավ եմ, ժողովրդի մասին մտածող եմ, ես էն ծանր տարիներին, 90-ից մինչև 2000թ-ը, որ ոչ մի ձեռնարկություն չէր աշխատում, ես մի օր չեմ կանգնել, իմ բախտը միշտ բերել ա, միշտ արտասահմանցի պատվիրատու եմ ունեցել: Ես ուժեղ գործի խոշոր մասնագետ եմ ու մի օր իմ բանվորին տուն չեմ թողել:

-Իսկ ինչո՞վ է զբաղվելու Գոհար Ենոքյանը սրանից հետո, որ չի մտնելու խորհրդարան (Թղթ.- այս անգամ Գոհար Ենոքյանը ընդգրկված չի ԲՀԿ համամասնական ցուցակում, թեև ըստ լուրերի Ռոզա Ծառուկյանի ընկերուհին է):
-Կամաց-կամաց մոտենում ես քեզ շատ հետաքրքրող հարցին, դե հիմա ատբոյ տուր (ասաց ու անջատեց հեռախոսը,- Panorama.am):

Հ.Գ. Հիշեցնենք, որ ֆաբրիկային աշխատակիցները պիկետի ժամանակ հայտարարել էին, որ այլևս չեն հավատում ոչ ճշտապահ գերմանահայի ոչ մի խոստման, հատկապես՝ բանավոր: Նրանք գործադուլը շարունակելու են այնքան ժամանաակ, միչև փաստաթղթով չամագրվի իրենց աշխատավարձի չափը:


 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}