Ակադեմիկոս. Հասունացել է հանրապետական ինովացիոն կենտրոն ստեղծելու հարցը
Մեր երկրում հասունացել է հանրապետական ինովացիոն կենտրոն ստեղծելու հարցը: Այսօր ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ներկայացնելով ակադեմիայի 2011թ. գիտակազմակերպական գործունեությունն՝ ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը:
Նրա խոսքերով՝ 2011թ-ին Գիտության պետական կոմիտեի հայտարարած ինովացիոն ծրագրերի մրցանակաբաշխությանը Ակադեմիան մասնակցել է համաֆինանսավորողի կարգավիճակով։ «Սակայն այս քայլերը միայն կիսամոտեցումներ են՝ համեմատած այլ երկրների հետ»,- ասաց Հ.Մաթևոսյանը:
Անդրադառնալով ինովացիոն քաղաքականության հարցին՝ նա նշեց, որ դեռևս երեք տարի առաջ Ակադեմիան ՀՀ կառավարություն է ներկայացրել 40 ինովացիոն առաջարկներից կազմված փաթեթ։ Արդյունքում՝ ընդունվել է 8 ծրագիր, սակայն դրանցից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Ներկայումս Ակադեմիան թարմացրել է այդ փաթեթը՝ դրանում ներառելով նաև վերջին տարիներին ստացված գիտական նոր արդյունքները:
Հ. Մաթևոսյանը ընդգծեց ու կարևորեց այն հանգամանքը, որ անցած տարի ընդունվել է ԳԱԱ 2011-2015թթ. հիմնարար գիտահետազոտական աշխատանքների ծրագիրը, 2011-2025թթ. «ՀՀ հայագիտության ոլորտի զարգացման ռազմավարության» և «Հայագիտության զարգացման հայեցակարգի» նախագծերը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան