Կանայք եկել էին խաչապուրիներով
«Հայկական ժամանակը», անդրադառնալով ՀԱԿ անդամ, թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այցերին, գրում է. «Երեկ նույնպես` Շերամի փողոցի բակերից մեկում «Լֆիկի մարդիկ» փորձել են արգելակել քարոզարշավը, ինչը չի ստացվել, և Փաշինյանը մոտ մեկուկես ժամ երթ է արել Շերամի 87, 89, 93, 95, 97, 99 շենքերի բակերում: Դրանից հետո Փաշինյանն այցելել է Սիլիկյան թաղամաս, և նրա թիմի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես շուրջ 60 ավտոմեքենաներով տարեց կանայք և երիտասարդ տղամարդիկ են տեղափոխվում քարոզչությունը խոչընդոտելու: Կանանցից ոմանց ձեռքին եղել են թափանցիկ տոպրակներ, որոնց մեջ` երկուական խաչապուրի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան