Քաղաքական 21:03 19/04/2012

Վլադիմիր Կազիմիրով. Ադրբեջանը ինքը չէր կատարում ՄԱԿ-ի չորս բանաձևերի պահանջները

Panorama.am-ի հարցազրույցը ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հետ:

-Պրն. Կազմիրով, խնդրում եմ, մի քանի խոսքով ներկայացրեք արդեն շուրջ 20 տարի ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կայացման պատմությունը:
-Այն ժամանակ, երբ ես հանդիսանում էին ՄԽ համանախագահ, կարգավորման գործընթացի սկզբնական փուլում հաձայնեցրել էինք համաձայնագրի տեքստի 80%-ը, սակայն մնացյալ 20%-ում էին կենտրոնացված ամանավիճահարույց հարցերը: Սկզբնական շրջանում նախատեսվում էր 11 երկրների մասնակցությամբ հրավիրել Մինսկի համաժողով, սակայն ադրբեջանական կողմը հայտարարեց, որ չի մասնակցի այս համաժողովին, մինչև որ Ադրբեջանին չվերադարձնեն Լաչին ու Շուշին, ինչն իր հերթին հակասում էր համաժողովի հրավիրման գաղափարին: Այսպես և ձևավորվեց Մինսկի խումբը, սակայն միջնորդ երկրների մեծ քանակությունը դժվարեցնում էր գործընթացը և այդ իսկ պատճառով որոշում ընդունվեց գործընթացը սահմանափակել միայն համանախագահ երկրներով: Սկզբնական շրջանում դա Շվեդիան ու Ռուսաստան էին, հետո Ֆինլանդիան, իսկ 1997 թ ձևավորվեց ՌԴ-ից ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված համանախագահների ներկայիս խումբը: Դրան զուգահեռ ՌԴ-ն նաև մյուս համանախագահներից առանձին էր զբաղվում միջնորդական գործունեությամբ: Ներկայումս բոլոր երեք համանախագահները գործում են համակցված, իսկ այն ժամանակ գործընթացը ընթանում էր որոշակի լարվածության և մրցակցության պայմաններում, այն պատճառով, որ Ռուսաստանը կարողացել էր հասնել որոշակի առաջընթացի:

-Ներկայումս Ադրբեջանում տարբեր հասարակության տարբեր շերտերում բանակցությունների ձևաչափի, կամ էլ համանախագահ երկիրների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ որոշակի տեսակտներին են հնչեցվում: Ինքանո՞վ է դա իրական:
-Ես դեռևս լուրջ վտանգ չեմ տեսնում: Այո, իրականում բոլոր վերոհիշյալ երևույթները առկա են: Ադրբեջանում գերիշխում է Մինսկի խմբի գործունեության նկատմամբ կիսաքննադատական մետեցում: Հնչեցվում են Ֆրանսիան Թուրքիայով փոխարինելու վերաբերյալ անհեթեթ տեսակետներ, և որևէ կերպ հաշվի չի առնվում այն հանգամանքը, թե արդոք դրան համաձայն կլինեն հայերը: Կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, համանախագահները համառորեն կշարունակեն իրենց ջանքերը և կգրանցվի առաջընթաց: Ինչքանով որ ես հասկանում եմ, հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար մի քանի քայլ ետ կատարում: Օրինակ՝ անցյալ տարի Կազանում ադրբեջանական կողմը ներկայացրեց մոտ մեկ տասնյակ նոր առաջարկություններ և դա այն դեպքում, երբ ադրբեջանական քարոզչությունը երկու տարի շարունակ համառորեն թմբակահարում էր իր հաձայնության մասին և մեղադրում էր հայկական կողմին բանակցությունների անհիմն ձգձգման մեջ: Պետք է «արժանին մատուցել» արբեջանական դիվանագիտության «հետ քաշվելու» քաղաքականությանը: Հնարավոր է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո պաշտոնական Բաքուն որոշակի պատրանքներ ունի, որ կարող է այս հարցերի քնննարկումը տեղափոխել Անվտանգության Խորհրդի շրջանակներ, սակայն իրական գործընթացները վկայում են այն մասին, որ մոտակա երկու տարիների ընթացքում Իլհամ Ալիևը ստիպված կինի սահմանափակել իր ռազմատենչ հռետորաբանությունը: Դժվար է պատկերացնել, որ ԱԽ անդամը միևնույն ժամանակ սկսի հանդես գալ որպես միջազգային խաղաղության և անվտանգության խախտման քարոզչի դերում: Դա բացասական ազդեցության կունենա Ադրբեջանի հեղինակության վրա:

-Ադրբեջանական քարոզչությունը հաճախ խոսում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևերի վերաբերյալ, որոնք իբր ապացուցում են Ադրբեջանի դիրորոշման արդարացիությունը, սակայն հենց Ադրբեջանում շատ քչերն են ծանոթ դրանց բավանդակությանը: Խնդրում եմ, ավելի մանրամասնորեն պամենք դրանց մասին:
- Ամենաառաջին դա՝ 1993 թ. ապրիլի 30-ին ընդունված 822-րդ բանաձևն էր, որն անկասկած այս հարցի քննարկման ադրբեջանական նախաձեռնության արդյունք էր: Այս բանաձևի անկյունաքարային դրույթը զինադադարի անհապաղ հաստատումն էր, այլ ոչ թե զորքերի դուրս բերումը, քանի որ անհնար է նույնիսկ լուրջ խոսել զորքերի դուրս բերման մասին, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են: Մենք դիմեցինք հակամարտող կողմերին այն հարցով, թե արդյոք նրանք պատրաստ են կատարել 822 բանաձևի պահանջները: Երևանը և Ստեփանակերտը միանգամից տվեցին իրենց համաձանությունը, իսկ ահա Բաքուն ձգձգում է հստակ դիրքորոշում արտահայտելու գործընթացը, քանի որ իրենց չի բավարարում բանաձևի հիմնական դրույթը. այն է ՝ ռազմական և թշնամական բոլոր գործողությունների՝ այդ թվում նաև, շրջափակման անհապաղ դադարեցում: Այս դրույթը ընկած էր բոլոր չորս բանաձևերի հիմքում: Սակայն ռազմական գործողությունները շարունակվեցին կես տարուց ավելի և բանաձևի անհապաղ կեսագործման վերաբերյալ այլևս խոսք լինել չի կարող: Ինքը Ադրբեջանը, առաջին հերթին չէր կատարում այդ բանաձևերը: Ավելին, վերջին երկու բանաձևերում (874 և 884) ընդհանրապես չկան զորքերի «անվերապահ» դուրս բերման մասին հիշեցումներ: Ավելին ռազմական գործողությունները չեն դադարեցվել մինչ օրս: Դադարեցված են միայն մարտական գործողությունները: Դրանից հետո եղավ Ադրբեջանի հակագրոհը՝ այն է, բանաձևի ընդունման դրդապաճառների ներկայացման փորձ, սակայն Անվտանգության Խորհուրդը ընդունելով չորս բանաձև և չհասնելով էական արդյունքի` որոշեց ձեռնպահ մնալ անվերջ և ԱԽ-ը հեղինակությունը խարխլող բանաձևերի ընդուման հետագա պրակտիկայից: Եվ դրանից հետո մենք ստիպված էին գործել ԱՊՀ շրջանակներում: Հենց Մոսկվայում, ԱՊՀ երկրների ղեկավարների մակարդակով, մենք ամրագրեցինք զինադադարի ռեժիմի ամրագրման դրույթը, այն պատճառով, որ առանց դրա հնարավոր չէ անցում կատարել հակամարտության արդունքների չեզոքացման գործընթացին: Նշենք, որ այս դրույթը չկա ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերից և ոչ մեկում:

-Ադրբեջանական հասարակության մեջ մեծ իրարանցում առաջացրեց նաև այն փաստաթուղթը, ըստ որի դեռևս Հեյդար Ալիևն էր բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ:
-Մինչև 1993թ աշունը պատոնական Երևանը մասնակցել է միայն երկու հանաձայնագրի ստորագրմանը: Մնացած բոլոր դոպքերում ադրբեջանցիները բանակցությաններ էին վարում անմիջապես ղարաբաղյան կողմի հետ: Զինադադարի հաստատման բոլոր համաձայնագրերը ստորագրվել են Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ առանց Երևանի մասնակցության: Ռասուլ Ղուլիևը նույնիսկ հրապարակավ խոսում էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է: Այդ ամենը հրապարակվում էր ադրբեջանական մամուլում:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}