Մինասի որմնանկարը կմնա Վահրամաբերդում. Վարչապետ
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարի անխաթարությունն ապահովելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել կատարել ամրակայման և վերականգնման աշխատանքներ, կառավարությունը որոշել է այդ նպատակով ծախսվելիք մոտ 9 մլն դրամ գումարը տրամադրել թանգարանների պահպանման ծախսերի վերաբաշխման հաշվին` այս տարվա չորրորդ եռամսյակում այն վերականգնելու պայմանով։
«Անհրաժեշտ է շիրակցիներին տեղյակ պահել, որ որմնանկարը մնալու է հենց մշակույթի տանը, որովհետև կրկին լուրեր են պտտվում, թե իբր գումարը հատկացվում է, որպեսզի որմնանկարը տեղափոխվի»,-կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Տիգրան Սարգսյանը։
«Մեր քաղաքացիներին հավաստիացնում ենք, որ այս հատկացումները կատարում ենք մշակույթի տունը կարգի բերելու նպատակով, և որմնանկարն էլ մնալու է հենց այնտեղ։ Կարծում եմ, որ մնացած որմնանկարները վերականգնելու համար գյումրեցիները կգտնեն հովանավորներ, մանավանդ որ Գյումրիում հյուրանոցային շինարարությունը մեծ թափով զարգանում է և խնդիր չի լինի գտնել հովանավորների, ովքեր 10-20 մլն կհատկացնեն որմնանկարները փրկելու համար։ Պետք է արձանագրենք, որ չնայած մեծ աղմուկ եղավ այդ ամբողջ գործառույթի շուրջ, այնուամենայնիվ, մենք մեր նպատակին հասանք և փրկեցինք որմնանկարները, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն այսօր հնարավորություն ունեն վայելելու դրանք»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան