«Reporters Without Borders». Ադրբեջանի իշխանությունները լրջորեն չեն զբաղվում լրագրողների պաշտպանությամբ
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը սուր քննադատության է ենթարկել ապրլի18-ին լրագրող Իդրակ Աբբասովի նկատմամբ իրականացված հարձակումը: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ վերջինիս վրա հարձակում էիր իրականացվել այն բանից հետո, երբ նա փորձել էր տեսագրել Ադրբեջանի նավթային ընկերության կողմից մարդկանց տների ոչնչացման գործընթացը:
«Մենք ցնցված ենք նմանատիպ դաժան հարձակումից: Այս ողբերգությունը կարող էր նույնիսկ չլիներ, եթե իշխանությունները լրջորեն զբաղվեին լրագրողների հանդեպ իրականացվող ոտնձգությունների փաստերով» ,- նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Աբբասովի վրա հարձակումը իրականացվել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի ելույթի անմիջապես հաջորդ օրը, որտեղ վերջինս քննադատությունների էր ենթարկում միջազգային կառույցներին՝ ի հակառակ նրանց պնդելով, որ Ադրբեջանում գոյություն ունի ժողովրդավարության, ազատ հանրահավաքներ անցկացնելու, ինչպես նաև խոսքի ազատություն: