Սերժ Սարգսյանն ընդունել է Յուկիյա Ամանոյին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ԱԷՄԳ-ն և Հայաստանը ունեն միասնական նպատակ՝ դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են