Սերժ Սարգսյան. Ամենակարևորը լավ և վստահելի արդյունքներով ընտրությունների անցկացումն է
Միայն լավ և վստահելի արդյունքներով ընտրություններում ձևավորված իշխանությունը կարող է նպաստել երկրի զարգացմանը: Այսօր Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ընտրությունների արդյունքում ունենալու ենք քաղաքական ուժ, որը պետք է կառավարի մեր երկիրը: Ձեզանից է կախված, թե որ քաղաքական ուժը պետք է լինի մեր երկրի ղեկին: Այս հարցը կարևոր է, բայց ամենակարևորն այն է, որ անցկացնենք լավ ընտրություններ, որոնք կվայելեն ժողովրդի և մեր գործընկերների վստահությունը: Միայն այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունը կարող է ավելի լավ գործ կատարել»,– նշեց երկրի ղեկավարը:
ՀՀ նախագահը կոչ արեց համայնքի բնակչներին` գալիք խորհրդանական ընտրություններում սատարել Հանրապետական կուսակցությանը:
«Ինչպես գիտեք, Շենգավիթի բնակչության մի հատվածը քվեարկում է թիվ 8 ընտրատարածքում, որտեղ Հանրապետականն առաջադրել և սատարում է Կորյուն Նահապետյանի թեկնածությունը: Վստահ եմ, որ նա կարող է ԱԺ-ում արժանապատվորեն ներկայացնել Շենգավիթ համայնքը: Իսկ թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել և սատարում է իր կոալիցիոն գործընկերոջ առաջադրած թեկնածուին՝ Գրիգոր Մարգարյանին: Վստահ ենք, որ այս անգամ ևս դուք ձեր վտահության քվեն կտաք Հանրապետական կուսակցությանը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք և ձեր սատարումը հնարավորության կտա հասցնելու մեր ծրագրերը մի այնպիսի մակարդակի, որից այլևս հետադարձ չկա»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա