Ռ. Զոհրաբյան. «Օսկանյանը սխալ էր մեկնաբանում. Դա հօգուտ մեզ էր»
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «168 ժամ»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե «Ինչո՞ւ են Օսկանյանն ու նրա այլ կուսակիցներ քննադատում իշխանություններին», պատասխանել է. «Բոլոր կուսակցություններն էլ ձգտում են ժողովրդի քվեն ստանալ, հայտարարություններ անել, որ ժողովուրդը հավատա իրենց, ձայն տա, և իրենք գան իշխանության: Մրցակցություն կա, բայց ես ասում եմ, որ մրցակցությունը պետք է լինի քաղաքակիրթ ձևով: Եվ ոչ թե իրար վիրավորենք: Նույնիսկ Գ. Ծառուկյանը նեղացավ, թե ինքը ձևակա՞ն մարդ է, որ ձևական կոալիցիա կազմի: Դուրս է գալիս, որ քարշ են եկել մեկի հետևից: Օսկանյանը սխալվում է, ձևական չի եղել, մինչև հիմա էլ ձևական չէ: Նման հայտարարությունները սկսվեցին քարոզարշավի սկզբում: Բայց եթե դու 5 տարի մեկի ետևից ման ես եկել հենց այնպես, ժողովուրդը քեզ կվստահի՞, իշխանություն կամ լծակ կտա՞: Այսինքն` Օսկանյանը սխալ էր մեկնաբանում, և ինչ-որ տեղ` ի վնաս իրենց և հօգուտ մեզ էր այդ հայտարարությունը: Դրա համար էլ Ծառուկյանը նրան ուղղեց, թե կոալիցիան ձևական չէ»: