Արդեն երկրորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության հովանավորությունը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ արդեն երկրորդ տարին ընկերությունը ստանձնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության հովանավորությունը:
Մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև բիզնեսի կառավարման ունակությունների և ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում: Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում:
Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն է, հովանավորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«ՏՏ ոլորտում ամենաժամանակակից գիտելիքներով օժտված երիտասարդ կառավարիչների մեջ արվող ներդրումները հանդիսանում են այն կարևորագույն գործոնը, որով մեծապես պայմանավորված է Հայաստանի` ՏՏ համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի գրավումը»,- ասել է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Այսօր արդեն ակնհայտ է, որ առանց ՏՏ-ի անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը և այս առումով էական դեր ունի ՏՏ մասնագետների կրթական և վերապատրաստման համակարգը` որպես արդիականացման հիմնական գրավական: Եվ այս ծրագրի իրականացմամբ մենք մեծապես կօգնենք թե’ տեղական կազմակերպություններին, թե’ ընդհանուր ոլորտի զարգացմանը»,-ասել է ՀՀ վարչապետի խորհրդական Վարդան Նիկոյանը:
«Մենք համոզված ենք, որ ՏՏ ոլորտի բարձր արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ են բարձրակարգ ՏՏ մենեջերներ, որոնք կարող են փոփոխություններ մտցնել և նորարարություն բերել թե տեխնոլոգիաների, և թե կիրառական գիտության և մենեջմենթի ոլորտներում: Սթենֆորդի համալսարանի` ՏՏ ոլորտում մենեջերների բարձրակարգ դասընթացում հայաստանյան ՏՏ ոլորտի մենեջերների մասնակցությունը հովանավորելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը միևնույն ժամանակ խիստ պահանջներ է ներկայացնում ընտրություն անցած մենեջերներին. մենք ակնկալում ենք, որ այս դասընթացն անցած երեք մենեջերները վերադառնալուց հետո կդառնան մեր երկրում տեխնոլոգիական նորարարության և ոլորտում կառավարման առաջատարներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Վերապատրաստումը երկարաժամկետ զգալի ներազդեցություն կունենա ոչ միայն այն ընկերությունների վրա, որոնցից ընտրվել են մենեջերները, այլև ավելի լայն` ամբողջ ոլորտի վրա` երկրի մակարդակով: Դասընթացը ոչ միայն կնպաստի առանձին ընկերության մրցունակության, այլև` ՏՏ ամբողջ ոլորտի զարգացմանը: «Լավագույն ՏՏ մենեջեր» ծրագրի առաքելությունը Հայաստանում ՏՏ ոլորտի մրցակցային առավելության մեծացումն է»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին