ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզն արդեն հասանելի է Apple Store-ում և Android Market-ում
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր ժամանակակից ծառայություն` ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ, որը մշակվել է ՎՏԲ խմբի «Մուլտիկարտա» ՍՊԸ պրոցեսինգային ընկերության կողմից: Առցանց քարտեզը, որում նշված են ՎՏԲ խմբի շուրջ 7 200 բանկոմատների հասցեներ, արդեն հասանելի է IPhone և Android հեռախոսների համար և ներկայացված է Apple Store1-ում և Android Market2-ում:
Այս նորագույն ծառայությունը ստեղծում է ՎՏԲ Խմբի հաճախորդների սպասարկման նոր հնարավորություններ: Սա ինտերակտիվ քարտեզ է, որի միջոցով հաճախորդները ցանկացած պահի և ցանկացած վայրում կարող են ստանալ տեղեկատվություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների հասցեների մասին, ինչպես նաև հետիոտնային կամ ավտոմեքենայի կարճ երթուղին դեպի մոտակա բանկոմատը:
«Միասնական բանկոմատային ցանցը» թույլ է տալիս Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում ՎՏԲ Խմբի բանկերի, ինչպես նաև Ռուսաստանում ՎՏԲ 24 բանկի քարտապաններին դրամական միջոցները կանխիկացնել ՎՏԲ խմբի և ՎՏԲ24 բանկերի բանկոմատներից «տեղական» պայմաններով` անկախ ժամանման երկրից:
Նոր ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հեռախոսի մեջ ներբեռնելGoogle Play ծրագիրը (Android տարբերակի հեռախոսի համար) կամ AppStore (iPhone հեռախոսի համար), որոնման մենյույում հավաքել` «ВТБ» բառը և, ընտրելով «ՎՏԲ բանկոմատներ» բաժինը, հաստատել այն Ձեր հեռախոսում կամ ներբեռնել այն հետևյալ հղումներով` «Ներբեռնել Android –ի համար», «Ներբեռնել iPhone-ի համար»:
«ՎՏԲ բանկոմատներ» ծրագիրը իրենից ներկայացնում է նոր և հարմարավետ գործիք ՎՏԲ խմբի հաճախորդների համար:
«Վերջին ժամանակներս մեր կյանքում զգալի տեղ են գրավել նոր տեխնոլոգիաները, իսկ սմարթ հեռախոսները դարձել են նրա անբաժանելի մասը: Նրանք զգալիորեն կրճատել են բանկային սպասարկման ոլորտում Բանկ-Հաճախորդ հարաբերություններում առկա սահմանները: ՎՏԲ Խումբը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը բանկային սպասարկման համակարգում: Մեր նպատակը Հաճախորդի որակով և արդյունավետ սպասարկումն է»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսևը:
ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մոտակա բանկոմատների հասցեներին և կարգավիճակին, տրամադրվող թղթադրամի տեսակներին, ինչպես նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն այլ ծառայությունների մասին (կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ, և այլն):
Բանկոմատների քարտեզի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայք` հետևյալ հղումով , ինչպես նաև զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին