Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Զոլյանի հայցադիմումը
Վարչական դատարանը նախօրեին մերժել է Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ:Այդ մասին Panorama.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք` Զոլյանը իր հայցադիմումով պահանջում էր, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի թիվ 160-Ա հրամանի պահանջը` Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին վերացվի:
Վարչական դատարանի որոշման մեջ մասնավորապես, ասվում է. «…Նկատի ունենալով, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի կողմից իրեն վերապահված գործառույթների իրականացումը ո՛չ պետական, ո՛չ համայնքային ծառայություն չեն հանդիսանում՝ դատարանը գտնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 06.04.2012թ. ««Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ 160-Ա հրամանը վերացնելու պահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության։ Այն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ բխում է մասնավոր աշխատանքային հարաբերություններից»։
Ս. Զոլյան. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող կապված լինել որևիցե քաղաքական գործընթացի հետ
Սուրեն Զոլյանն արդեն դիմել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում