Մեկնարկում է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը
Այսօր մեկնարկում է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը, որին մասնակցելու են հայաստանցի և սփյուռքահայ գրողներ: Գրող-պատվիրակները նախ` հանդիպելու են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, իսկ Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալու է համաժողովի հանդիսավոր բացումը: Համաժողովի մասնակիցները հանդիպելու են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Նշենք, որ համաժողովին մասնակցելու համար աշխարհի շուրջ 20 երկրից (ԱՄՆ, Սիրիա, Թուրքիա, Լիբանան, Իրան, Արցախ, Վրաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ռումինիա, Անգլիա, Կիպրոս, Իսրայել, Արգենտինա, Եգիպտոս, Գերմանիա, Շվեյցարիա, Աբխազիա) 60-70 սփյուռքահայ գրող-պատվիրակներ են ժամանել Երևան:
Համաժողովի ընթացքում նախատեսված է «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ», «Հայոց լեզու» և այլ գրքերի շնորհանդեսներ, ՀԳՄ-ում անցկացվելու է հանդիպում Հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում լինելու է քննարկում` «Հայ գրքի ճանապարհը. հիմնախնդիրներ և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» թեմայով և գիտաժողով Մատենադարանում «Արդի հայ գիրքը աշխարհի մայրաքաղաքներում» թեմայով:
Համաժողովի պատվիրակները ապրիլի 21-ին մասնակցելու են «ArmBookExpo» գրքի ցուցահանդեսի բացմանը, իսկ ապրիլի 22-ին Մատենադարանին հարող տարածքում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցումը 2011 թ.գրքի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից Երևանին հանդիսավոր բացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները