Էջմիածնեցի ալբերտների առեղծվածը
Էջմիածնում, պարզվում է, շուրջ 4 տասնյակ Սարգսյան Ալբերտ կա, որոնց ինքնությունը, ողջ կամ մահացած լինելը կամ ընդհանրապես գոյություն ունենալը կասկած է հարուցում: «Հայացքի» տեղեկություններով` հենց այս 40 ալբերտներին են որոնում Էջմիածնի ոստիկանները` Սարգսյան ալբերտների գրանցման հասցեներով: Անդրադառնալով Էջմիածնում և շրջակա գյուղերում ընտրացուցակներում անճշտությունների խնդրին` թերթը գրում է, որ եթե ընտրացուցակներում, այդուհանդերձ , մնան այնպիսի մարդկանց անուններ, ովքեր կենդանի չեն, պատիժը կրելու են հենց թաղային ոստիկանները: «Նրանց սպասվում է խիստ նկատողություն կամ համակարգից հեռացում»,- գրում է «Հայացքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները