Հմայակի գրասենյակը խլում են
«Հրապարակը» տեղեկացել է, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ձեռքից ուզում են խլել գրասենյակը: Հմայակ Հովհաննիսյանը թերթի հետ զրուցում խոսելով ՀՔՄ գրասենյակի օտարման մասին կառավարության որոշումից` ասել է. «Սրա հետևում կանգնած է Լիսկան: Մեր գրասենյակի հանդեպ հավակնություններ ունեցող անձը` Սենիկ Ջուլհակյանը, նրա համագյուղացին է, էստեղ գործունեություն է ծավալել վերևի երկու հարկերում»: Նրա խոսքերով, իրենց աշխատակիցներին անգամ սպառնացել են: «Կառավարությունն իրավունք չուներ նրան սեփականացնելու շենքը, որովհետև նա վճարունակ չի: Մենք հարցում ենք ուղարկել Պրագայի հայ եկեղեցու հայրապետ հայր Բարսեղին, որը մեզ պատասխանել է, որ դա մաշեննիկ է և որևէ սեփականություն չունի: Իրեն ձևացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առևտրային ներկայացուցիչն է Սուգուտ քաղաքում և զբաղված է լյուստրաների վաճառքով»: Հմայակ Հովհաննիսյանը նաև նշել է, որ այսօր պատրաստվում է այս առթիվ հանդես գալ ասուլիսով: