Արարատ Զուրաբյանը շտաբ չի գնում
«Հայկական ժամանակը» գրում է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն կա, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանին նորից առաջարկվել է որևէ կերպ մասնակցություն ունենալ «Ժառանգության» նախընտրական շտաբի և քարոզչական աշխատանքներին, սակայն Զուրաբյանը դրա դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է թիվ 4 ընտրատարածքի մեծամասնական պայքարից հանել Զարուհի Փոստանջյանին և սատարել «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: Արարատ Զուրաբյանին «Հայկական ժամանակը» հարցրել է . «Իսկ ձեզ գոհացնու՞մ է այն քարոզարշավը, որ հիմա տանում է «Ժառանգություն» ցուցակը»:
Զուրաբյանը պատասխանել է. «Ընդհանրապես այն գործընթացները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում ընդհանուր քաղաքական դաշտի հետ կապված, այն նախընտրական գործընթացները, որ հիմա տեղի են ունենում, մի քիչ հեռացել են քաղաքականությունից: Ցավում եմ, որ այսօր այս վիճակն է մեր երկրում, լինի դա «Ժառանգության» պարագայում, թե այլ քաղաքական ուժերի»: