Նա գնում է մենակ. դատարկ ջեբով, լիքը գլխով
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, թիվ 41 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Հակոբյանը յուրօրինակ քարոզչություն է իրականացնում: «Ժողովուրդը» տեղեկացել է, որ նա միայնակ Երևանի ավտոկայարանից նստում է Երևան-Իջևան ավտոբուսը և մեկնում այնտեղ` քարոզչություն կատարելու: Իջևանից էլ գնում է հարակից քաղաքներ, ասում իր խոսքը և դարձյալ միայնակ վերադառնում մայրաքաղաք` նույն երթուղով: Հայաստանի գլխավոր մարքսիստին այս օրերին կարելի է տեսնել ավտոկայաններում: Ինչպես հայտնի է, նա ասել էր, որ քարոզարշավի է գնում լիքը գլխով, իսկ նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը` լիքը գրպանով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները