Ականջները կորցնելու վտանգ
«Ժողովորդ»-ի տեղեկություններով`«Հայրենիք» կինոթատրոնում տեղակայված ԲՀԿ շտաբում օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին: «Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձևով է պատժելու: «Ականջները կտրելու եմ»,-հայտարարել է նա:
Ծառուկյանը ասել է նաև, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար դոլար է խնդրել` առողջական խնդիրները լուծելու համար, սակայն գումարը բոլորովին այլ տեղ է ծախսել»: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը, թերթի հարցին ի պատասխան, ասել է, որ իրենց կուսակցության անդամներն արդեն իսկ անդրադարձել են Բենզին Ռուբոյի պահվածքին. «Աստված է ամեն մեկի դատավորը, և Աստված թող դատի ամենքին իր մեղքի համար»,-նշել է Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները