Տատիկին կացնահարած երիտասարդը ձերբակալվել է
Նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր տատիկին կացնահարած երիտասարդը երկրորդ կարգի հաշմանդամ է և տառապում է հոգեկան հիվանդությամբ: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Panorama.am-ը տեղեկացրել էր Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության մասին:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված Արամ Սուքիասյանը կացնով հարվածել է իր տատին՝ 1929 թ. ծնված Ռոզա Գրիգորյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Արամ Սուքիասյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է և տառապում է հոգեկան հիվանդությամբ, ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն»:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են