Հասարակություն 10:35 20/04/2012

«Ոչ թե հերթական զոհը այլ հերթական հերոսը»

Հեղինակ` Ռազմական փորձագետ Սուրեն Սարումյան, Արցախ

Կրտսեր եղբորս դասարանում սովորում էր մի լուսավոր աղջնակ՝ Վարդուհին, ում մանկական մտերմությունը եղբորս հետ հաճախ էր դառնում մեր անչար կատակների պատճառ: Վարդուհու հարազատները՝ տատն ու պապը, ապրում էին Հադրութի շրջանի գյուղերից մեկում, և նրանք ընտանիքով հաճախ էին այցելում գերդաստանի ավագներին: Իսկ 1988 թվականից հետո, քանի դեռ Արցախը չէր մաքրվել խորհրդային իշխանության տարիներին սնկի պես այստեղ ու այնտեղ բուսած ադրբեջանական գյուղերից, Ղարաբաղի շրջաններ մեկնելը հաճախ հղի էր մահացու վտանգով: Մի չարաբաստիկ օր, հերթական անգամ իրենց հարազատներին այցելելու մեկնող Վարդուհու ընտանիքը փոխադրող ավտոբուսը ենթարկվում է դարանակալ ադրբեջանական հրոսակախմբի հարձակմանը: Բազմաթիվ խաղաղ բնակիչների թվում գլխին արձակված կրակոցից սպանվում է նաև 9-ամյա այդ անմեղ ու լուսավոր երեխան: Ահա սա էր հայ-ադրբեջանական հակամարտության իրականությունը, որի մասին այսօր ոմանք մոռանում են: 1990 թվականի այդ չարաբաստիկ օրը զենքի ձգանը սեղմող ադրբեջանցին ծնվել ու մեծացել էր Խորհրդային Միությունում, հաճախել խորհրդային դպրոց, շփվել հայ հարևանների հետ, չի բացառվում՝ անգամ ունեցել հայ ընկերներ: Նա դպրոցում և հասարակության մեջ դաստիարակվել է ազգերի եղբայրության և ինտերնացիոնալիզմի կարգախոսներով, սակայն հայ-ադրբեջանական հակամարտության ընդամենը 2 տարին միանգամայն բավարար էին, որ այդ անանուն ոճրագործը մոռանա ոչ միայն ժողովուրդների եղբայրության մասին տասնամյակներ շարունակ լսած քարոզները, այլ նաև մարդկային խիղճն ու սառնասրտորեն գնդակահարի փոքրիկ աղջկան:

Այսօրվա ադրբեջանցի ասկյարը ծնվել է անկախ Ադրբեջանում, հաճախել ադրբեջանական դպրոց: Ողջ գիտակցական կյանքի ընթացքում նրան ուղեկցել են Հ. Ալիևի հսկայական դիմանկարները, դպրոցում լսել է պատմության ուսուցչին, ով փրփրաբերան ապացուցել է, որ հայերը եկվորներ են, իսկ ադրբեջանցիները սերում են Ազոխի քարանձավում հայտնաբերված նախամարդուց` «ազանտրոպից»: Նրան մանկությունից ի վեր ներշնչել են, որ հայերն են իր ընտանիքի սոցիալական վատ վիճակի մեղավորները, որ հայերը և ոչ թե Ադրբեջանի այդ տարիների նախագահ Ա. Մութալիբովին տապալել ձգտող ժողճակատականներն են սպանել Խոջալուի խաղաղ բնակիչներին: Այսօրվա ադրբեջանցին ատում է հայերին, և դա խրախուսվում է նրա պետության կողմից:

Այս մտորումները ծնվում են ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի կրակոցներից հայ զինծառայող է զոհվում: Կարելի է վստահ լինել, որ հայրենիքի պաշտպանությանը իր կյանքը նվիրաբերած ամեն հայ երիտասարդի մահվան դիմաց Ադրբեջանի զինված ուժերը հատուցում են մի քանի ասկյարի կյանքով: Հայ զինվորի հոգեբանությունն իմանալով՝ կարելի է վստահ լինել, որ իրենց ընկերոջ մարտական դիրքում զոհվելու փաստը ավելի է համախմբում նրա զինակիցներին, տղաները տեսնում են, թե երբեմն ինչպիսի պահանջկոտ արժեք է հայրենիքի ազատությունը և զոհված ընկերոջ կիսատ գործը շարունակելը դարձնում են իրենց տղայական պատվի հարցը:

Նման միջադեպերի մասին գրում են հայկական բոլոր լրատավամիջոցները, սակայն որոշ վերնագրերը անկեղծ տարակուսանք են առաջացնում տարածաշրջանի իրողություններին փոքրիշատե ծանոթ մարդկանց մոտ:
Ոչ, պարոնայք, սահմանին ադրբեջանական գնդակից ընկած յուրաքանչյուր երիտասարդ հերթական զոհ չէ, նա հերթական հերոսն է, ով գնում է միանալու այս երկիրը կերտած իր ավագ եղբայրներին:

Հայաստանում խաղաղությունից պատերազմ ընկած ճանապարհը չափազանց կարճ է, անհրաժեշտ է ընդամենը մի ժամ վարել մեքենան և դու այնտեղ ես, որտեղ խրամատից գլուխդ հանելու դեպքում քեզ պարզապես կսպանեն՝ սառնասրտորեն ու առանց խղճմտանքի: Ցավոք սրտի, ոմանք այդ ճանապարհի կարճության չափը այդպես էլ չեն հասկանում իրենց համարավետ ու անվտանգ կյանքի ողջ ընթացքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}