ՀՀԿ-ն կստանա ձայների 39%-ը, ԲՀԿ-ն` 36, ՀԱԿ-ը չի հաղթահարում 5%-ի շեմը. Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը «Շանթ» հեռուստաընկերության կողմից պատվիրված սոցհարցմում է անցկացրել` պարզելու մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունն և նախընտրությունները: Հարցումներն անկացվել են ապրիլի 1-13-ը` Հայաստանի ողջ տարածքում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովն ասաց, որ հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացիների շրջանում:
Ըստ հարցման արդյունքների, ներկա դրությամբ ՀՀ տարածքում գործող քաղաքական ուժերից առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, նրան հետևում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ կշռված հաշվեկշռի, ՀՀԿ-ն կստանա ձայների 39 տոկոս, ԲՀԿ-ն` 36 տոկոս, 5 տոկոսի շեմը, հարցման արդյունքների համաձայն, հաղթահարում են ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: ՀԱԿ-ը գտնվում է 3-5 տոկոսի շրջակայքում:
Ըստ հարցման մասնակիցների, առավել ակտիվ քարոզարշավ իրականացնում է ՀՀԿ-ն: «Հարցվածների 69 տոկոսը նկատել է կուսակցության գործունեությունը»,-ասաց բանախոսն ու շարունակեց, որ այս առումով երկրորդ տեղում` ԲՀԿ-ն է /65 տոկոս/, իսկ եռյակը սահմանափակում է ՕԵԿ-ը /27 տոկոս/:
Հարցման արդյունքների համաձայն, առավել քիչ աչքի են ընկնում ՀՅԴ-ն /11 տոկոս/, «Ժառանգությունը» /5 տոկոս/, ՀԱԿ-ը /3/: