Հայտնի են մեր ազատ ոճայինների մրցակիցները
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարը: Այսօր կայացել է մրցաշարի վիճակահանությունը, և հայտնի են դարձել հայ մարզիկների մրցակիցները: 60 կգ քաշային Նարեկ Սանոյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կմրցի ռումինացի Վալենտին Պոպեսկի և թուրք Սելահատին Կիլիկսալայա զույգի հաղթողի հետ: 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում կմրցի կլինի շվեյցարացի Սթիվեն Գրաֆի հետ:
74 կգ քաշային կարգում Սուրեն Մարկոսյանը նույնպես պայքարը կսկսի քառորդ եզրափակիչ փուլից: Նրա մրցակիցը կլինի օլիմպիական չեմպիոն Ադամ Սայտիև (Ռուսաստան)-Օլեգ Բիլոցերկվիսկի (Ուկրաինա) զույգի հաղթողը: 84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը 1/8 եզրափակչում կմրցի ալբանացի Էգզոն Շալայի հետ:
96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը 1/8 եզրափակիչ փուլում ուժերը կչափի չեխ Վրատիսլավ Չոտասի հետ:
Հիշեցնենք, որ օլիմպիական ուղեգրեր կնվաճեն եզրափակիչ փուլ մտած մասնակիցները: