Գ.Ծառուկյանը ՀԱԿ-ին ֆինանսապես աջակցելը սուտ հերյուրանք որակեց
«Այդ բոլորը սուտ հերյուրանքներ են` ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու համար»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության, այդ թվում ֆինանսական աջակցության մասին հրապարակումներ արդեն նաև ուկրաինական մամուլում են լինում` Վայքում կայացած ընտրողների հետ հանդիպումից հետո հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք համագործակցում ենք ոչ միայն ՀԱԿ-ի հետ, այլև, օրինակ, ՀՅԴ-ի հետ` արդար, թափանցիկ ընտրություններ ունենալու համար: Իսկ մնացածը «մուտիլովկաներ» են, խառնաշփոթ են անում ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու համար»,- մեր հարցին ի պատասխան արձագանքեց նա:
Գ.Ծառուկյանը նշեց նաև, որ ԲՀԿ-ն բազմիցս է հայտարարել, որ պատրաստակամ է համագործակցել ցանկացած ուժի հետ` երկրում նմանատիպ ընտրություններ ունենալու համար.
«Մենք համապատասխան փաստաթուղթ են ստորագրել նաև ՀՀԿ-ի հետ, ինչի՞ մասին է խոսքը»,- ավելացրեց նա ու հերթական անգամ կրկնեց` պարզապես ցանկանում են մարդկանց թյուրիմացության մեջ գցել:
Նախորդիվ`
ՀԱԿ-ը` Գ. Ծառուկյանի ֆինանսական ազդեցության տակ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում