ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին
Բաքվում՝ ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է ապրիլի 18-ին, լրագրող Իդրակ Աբբասովի նկատմամբ իրականացված հարձակումը: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մամուլի ազատությունը շատ կարևոր է յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար: Լրագրողները պետք է կարողանան ազատ և առանց խոչընդոտների իրականացնեն իրենց գործառույթները: Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին», -նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Աբբասովի վրա հարձակումը իրականացվել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի ելույթի անմիջապես հաջորդ օրը, որտեղ վերջինս քննադատությունների էր ենթարկում միջազգային կառույցներին՝ ի հակառակ նրանց պնդելով, որ Ադրբեջանում գոյություն ունի ժողովրդավարության, ազատություն: