ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացման հովանավորությունը
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է թատերարվեստի լեզվով համամարդկային խնդիրների ներկայացմանը: «Բոհեմ» հասարակական մշակութային կազմակերպության հետ համագործակցությունն այդ տրամաբանության արդյունք է:
«Կրթության նպատակը մարդուն մտածել սովորեցնելն է: Այն կրկնապատկում է իր արդյունավետությունը, երբ արտահայտվում է արվեստի լեզվով: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևոր է համարում թատրոնի լեզվով գեղեցիկ և համարձակ մտածողության սերմանումը:
Ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացումը նոր լուծումներով համամարդկային խնդիրները վեր հանելու միջոց է: Այն մարդկությանը սթափեցնելու և բարոյական խիզախության կոչելու յուրօրինակ փորձ է»,-ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Ներկայացման բովանդակությունը հիմնված է հայտնի ֆրանսիացի գիտնականներ Ժերար Շալյանի, Իվ Տեռնոնի, Ժակ Դերոժի աշխատությունների, Սողոմոն Թեհլերյանի դատավարության արձանագրությունների և Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի վրա:
Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ներկայացումը առաջին անգամ հանդիսատեսի դատին ներկայացվեց ապրիլի 19-ին:
Նախորդող հրապարակում`
«Օպերացիա Նեմեսիս». Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ներկայացման պրեմիերան` ապրիլի 19-ին
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են