«Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակում այսօր երկու կայք է ներկայացվել
«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ն այսօր ներկայացրել է երկու նոր վեբ-կայքեր` Irazek.am և Ditaket.am, որոնք մշակվել և ստեղծվել են «Իրազեկ ընտրող» (“Informed voter”) ծրագրի շրջանակներում:
ՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, կայքերի նպատակն է այլընտրանքային մեդիայի հնարավորություններն օգտագործելով` նպաստել Հայաստանում սույն թվականի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը` աջակցելով ՀՀ ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ընտրություններին ակտիվ մասնակցությանը:
«Իրազեկ ընտրող» ծրագիրը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին