Ա.Բախշյան. Այն, ինչ նկատի ունի ու ակնարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի շատ վերաբերում է հենց ՀԱԿ-ին
«Արդեն հոգնել ենք մեկնաբանելուց, բայց մեկ անգամ ևս ասեմ, որ եթե մենք` «Ժառանգությունը» ՀՀԿ-ի հետ համագործակցում ենք, ապա այդ համագործակցության կոչը մենք բոլորին ենք ուղղել: Եթե համագործակցություն բառը իր իմաստով, ճիշտ կիրառենք, ապա մեր երկիրն այս վիճակի չի լինի»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերջին շրջանում ՀՀԿ-«Ժառանգություն» համագործակցության մասին լուրերը, ինչպես նաև նախօրեին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում արած ակնարկը նույն թեմայի վերաբերյա, արձագանքեց համանուն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով, համագործակցելը շատ լավ բան է, բայց այն, ինչ նկատի ունի ու ինչի մասին ակնարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի շատ վերաբերում է հենց ՀԱԿ-ին. «ՀԱԿ-ի մասին էլ ասում են, որ ոչ թե համագործակցում է ԲՀԿ-ի հետ, այլ ուղիղ ֆինանսապես կախված է «Բարգավաճ Հայաստանից»: Հիմա եթե ինքը դա չի հերքում, ապա ես առավել ևս ասում եմ` մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, որպեսզի երկաթյա զսպաշապիկ հագցնենք բոլոր նրանց վրա, ովքեր այս երկիրը բերել են հասցրել այս օրին` սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից»,- հավելեց պատգամավորը:
Նախորդող լուրը` Տեր-Պետրոսյան. «Ժառանգության» վարքը ինձ համար անհասկանալի է, և ես դա չեմ մեկնաբանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա