Թեկնածուն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Թիվ 19 ընտրատարածքում ինքառաջադրված թեկնածուներից մեկը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնեց Panorama.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, դիմումի հեղինակը Թոռնիկ Գևորգյանն է: Նա անկուսակցական է, «Խաչռաֆ» ՍՊԸ-ի տնօրենը:
Այս պահին նա համարվում է գրանցված թեկնածու, մինչև հանձնաժողովը կքննարկի նրա դիմումը:
Հիշեցնենք, որ թիվ 19-ում ինքնառաջադրված են ՀՀԿ-ական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, ՀՀԿ-ական Հակոբ Վարշամի Հակոբյանը, ով ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպությունից է, ինքնառաջադրված է նաև անկուսակցական Սարգիս Քոչարյանը:
ՀՀԿ-ն այս տարածքում հայտարարել է Սեդրակ Սարոյանին սատարելու մասին:
Թեև մամուլն արդեն մի քանի օր է` գրում է տրանսպորտի և կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի մասին, սակայն ԿԸՀ-ից հայտնեցին, որ այս պահին նա նման դիմում չի ներկայացրել: Նա մեծամասնական կարգով առաջադրված է թիվ 25 ընտրատարածքում:
Այստեղ միմյանց հետ պայքարում են Սասուն Միքայելյանը, ում սատարում է ՀԱԿ-ը, անկուսակցականներ Հովսեփ Գալստյանը, Մուշեղ Հարությունյանը, ԲՀԿ-ից Դավիթ Քոչարյանը: