«ՉԻ». «Մանուկ Վարդանյանը պատրաստվում է ինքնաբացարկի դիմում ներկայացնել»
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` թիվ 25 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մանուկ Վարդանյանը պատրաստվում է ինքնաբացարկի դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանը չի հերքել փաստը, բայց նշել է, որ այդ պահին Մանուկ Վարդանյանի կողմից դիմում չի ներկայացվել: Իսկ տրանսպորտի և կապի նախարարի ընդունարանից թերթին պատասխանել են, որ «նախարարը աշխատանքի չի գալիս, որովհետև գտնվում է արձակուրդում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները