Դեմկուսն իր սեփական սոցհարցումն է անցկացրել. Ունի 6%-ից ավելի ձայն
Եվ «Գելափի», և Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող Դեմոկրատական կուսակցությունը չի հաղթահարում օրենքով սահմանված 5 տոկոսի շեմը, հետևաբար չի հայտնվի ապագա խորհրդարանում:
Կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Ռուբեն Բախշյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, թե իրենք էլ սեփական նախաձեռնությամբ են սոցհարցում անցկացրել: Պարզել են, որ այս պահին Դեմկուսը կստանա քվեների 6 տոկոսից ավելին:
«Ժողովրդին, երբ մոնիպուլյացիայի են ենթարկում իրենց տոկոսներով, մենք գտնում ենք, որ դա անբարոյականություն է»,-ասաց լրատվական ծառայության ղեկավարը, ավելացնելով, որ այդ հարցումներին ուշադրություն չեն դարձնում, իրենց գործն են անում:
Գնահատելով ընթացող քարոզարշավը, Ռուբեն Բախշյանը նշեց, թե «մանր-մունր» տեխնիկական խնդիրների են հանդիպում, «բայց ընդհանուր առմամբ նորմալ է: Լրատվամիջոցները, երևի քանի որ մոնիտորինգի տակ են, աշխատում են բավարար, չեմ կարող ասել լրիվ նորմալ: Քարոզարշավն ամեն դեպքում մեր ուզածով է ընթանում»:
Ռ. Բաշխյանը հանդիպումների ժամանակ նկատել է, որ ժողովուրդը մի տեսակ վախեցած է: «Մենք աշխատում ենք 30-35 տոկոս գիտակից մարդկանց հետ, ովքեր չեն սպասում մուրաբա կամ փող բերեն, որ ընտրեն»,-ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դեմկուսի նախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե ներկա պահին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամների թիվը շուրջ 5 հազար է, իսկ ազատ և հավասար ընտրապայքարի և թափանցիկ քվեարկության դեպքում Դեմկուսը կկարողանա 10 տոկոսից ոչ պակաս ձայն հավաքել:
Այսօր կուսակցության ներկայացուցիչները նախընտրական հանդիպում ունեն Առողջապահության ազգային ինստիտուտում, վաղը` Չարբախում, իսկ ապրիլի 23-ին Սպիտակում և Վանաձորում:
Նախորդող հրապարակումներ`
Ա. Սարգսյան. Եթե այսպես շարունակվի, մենք կունենանք քաղաքական նոր մշակույթ ձևավորելու հնարավորություն
Դեմկուսն աշխատում է ընտրազանգվածի 30-35 տոկոսի հետ
Դեմկուս. Պետության ներգրավվածությունն անհրաժեշտ է այնքանով, ինչքանով պետք է
Դեմկուս. Եթե ջեմ չբաժանեն, 10 տոկոսից ոչ պակաս ձայն կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները