Ինչու ՀԱԿ-ը չի քննադատում ԲՀԿ-ին
«Голос Армении»-ն անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ը պայքարում է արդար և թափանցիկ ընտրությունների համար, սակայն չի հավատում դրանց անցկացման հնարավորությանը, գրում է, թե ՀԱԿ-ի նման գործելաոճի հիմնական պատճառը հասարակության մեջ այս քաղաքական ուժի վարկանիշի աննախադեպ անկումն է:
Ըստ թերթի՝ ՀԱԿ վարկանշի անկմանը նպաստել է նաև Կոնգրեսի` Գագիկ Ծառուկյանից ֆինանսական կախման մեջ լինելու մասին շրջանառվող տեղեկությունները: Թերթը նշում է, որ վերոհիշյալ տեղեկությունը անուղղակիորեն հաստատում է այն հանգամանքը, որ ՀԱԿ գլխավոր քարոզչամիջոցներից մեկը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը, պարզապես ջնջել է իր քննադատական ուղեծրից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: